ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Ինչպես Մայք Փենսը հանդիպեց Վլադիմիր Պուտինին ու Սի Ձինպինին

Ինչպես Մայք Փենսը հանդիպեց Վլադիմիր Պուտինին ու Սի Ձինպինին
24.11.2018 | 13:43

Փոխնախագահ Մայք Փենսը չէր ծրագրում հանդիպել Ռուսաստանի ու Չինաստանի նախագահների հետ Ասիա իր ուղևորության ընթացքում, բայց նրանք հանդիպում, միևնույն է, որոնում էին` գրում է Ջոշ Ռոգինը The Washington Post-ում: Վլադիմիր Պուտինի, Սի Ձինպինի, Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ մի քանի խոսակցություններում Փենսը նրանց հասցրել էր ընտրություններում միջամտության, Հյուսիսային Կորեայի ու առևտրական վեճին միջամտելու մասին, նաև հող էր նախապատրաստել եկող շաբաթ մեծ քննարկումների համար, երբ նախագահ Թրամփը պիտի նրանց հանդիպի Արգենտինայում: Փենսը փոխարինում էր Թրամփին Սինգապուրում ԱՍԵԱՆ-ի ու Պապուա Նոր Գվիենայում ԱՏԷՍ-ի սամիթներում: Սինգապուրում Փենսն ու Պուտինը երեք կարճ խոսակցություն են ունեցել: Սկզբում նրանք հաճոյախոսություններ են փոխանակել ընթրիքի ժամանակ (Պուտինն ուշացումով է եկել): Հաջորդ օրը, լիագումար նիստից առաջ, Պուտինը կանգնեցրել է Փենսին, երբ գնում էր իր տեղը նստելու: Լրագրողները նկատել են, որ կարճ խոսակցության ընթացքում Փենսը խիստ դեմքով նայում էր Պուտինին: ՌԴ նախագահը նրան օգնություն է առաջարկել Կալիֆորնիայի անտառային հրդեհները մարելու համար: Փենսը հաստատել է, որ Թրամփը նրա հետ կհանդիպի G20-ի սամիթում Արգենտինայում: Լիագումար նիստից հետո Պուտինն ու Փենսը 15 րոպեով առանձնացել են, նրանց օղակել են օգնականները, թիկնապահերը, թարգմանիչները: Փենսը որոշել է Պուտինին պատասխանատվության կոչել ԱՄՆ ժողովրդավարությանը միջամտելու համար: «Ես նայեցի նրան ու ասացի. «Մենք գիտենք` ինչ է եղել 2016-ին,- պատմել է Փենսը:- Ինչպես նախագահն է Ձեզ ասել` մենք դա չենք հանդուրժի»: Փենսը անհրաժեշտ է համարել, որ ՌԴ նախագահը այդ խոսքերը լսի ոչ միայն ԱՄՆ նախագահից, այլև` փոխնախագահից: Հետո Փենսը Պուտինին ասել է, որ չափազանց կարևոր է, որ ԱՄՆ-Հյուսիսային Կորեա հաջորդ հանդիպումից առաջ Ռուսաստանը հասնի Փխենյանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների պահպանությանը: Պուտինը մի քանի հարց է բարձրացրել, որ ուզում է Թրամփի հետ Արգենտինայում քննարկել, այս թվում` Սիրիայի և Փոքր ու միջին հեռահարության հրթիռների համաձայնագրի, որից Թրամփը ցանկանում է դուրս գալ:

Նույն օրը Լի Կեցյանը Փենսին խնդրել է չմոռանալ, որ Չինաստանը «զարգացող երկիր է», այսինքն` առևտրի ասպարեզում հատուկ վերաբերմունքի է արժանի: «Ես նայեցի նրան ու ասացի. «Պետք է ամեն ինչ փոխել»` պատմել է Փենսը: Լի Կեցյանը զարմացել է, իսկ Փենսը շարունակել է, որ «Չինաստանի համար G20-ի սամիթը լավագույն կամ նույնիսկ վերջին շանսն է բանակցելու իրական առաջարկներով իր անարդար վարվելակերպին վերջ տալու վերաբերյալ առևտրի ու արդյունաբերության մեջ»:

Ջոշ Ռոգին, The Washington Post

Հ.Գ. Մնում է հավելել` հետո Մայք Փենսը նստել է զորավարի սպիտակ ձին ու վերադարձել Վաշինգտոն: Եվ նրան դիմավորել է Դոնալդ Թրամփն ու պատմել` ինչքան մեծ նախագահ է ինքը: Զարմանալի երկիր է ԱՄՆ-ը` միջկուսակցական պայքարը թույլ չի տալիս, որ նախագահության երրորդ տարում Թրամփը ձերբազատվի նախընտրական խնդիրներից ու լիարժեք գործի իբրև նախագահ: Թրամփն էլ իր հերթին օգտագործում է 2016-ի նախագահի ընտրություններին ՌԴ չհաստատված միջամտության գործոնը` ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում, վերջերս նաև` ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում` հայտարարելով, որ գլխավոր հաքերային հարվածը Չինաստանից է եկել: Իսկ հիմքում «Ամերիկան նախևառաջ» քաղաքականությունն է, որ հերթով վարի է տալիս միջազգային բոլոր պայմանագրերը ու աշխարհում իսկապես ստեղծում խառնաշփոթ թե անվտանգության, թե առևտրի հարցերում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ